Եթե բացենք «Առավոտ» օրաթերթի YouTube-ի ալիքը, կտեսնենք, որ այնտեղ տեղադրված են Ա…

Եթե բացենք «Առավոտ» օրաթերթի YouTube-ի ալիքը, կտեսնենք, որ այնտեղ տեղադրված են Աննա Մկրտչյանի, Էդուարդ Շարմազանովի և Հայկ Մամիջանյանի՝ վիրավորանքներով լի արձագանքներն այսօր առավոտյան տեղադրածս տեսանյութին, սակայն իմ տեսանյութը տեղադրված չէ։
Ուստի դիմում եմ «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին. պարո՛ն Աբրահամյան, դուք ամբողջ օրը քննադատում եք Հ1-ին և Փաշինյանին, բայց դուք՝ որպես ԶԼՄ, ի՞նչ եք անում, արդար և հավասարաչափ եք լուսաբանում։
Եթե վախեցել եք հանրապետականներից և իմ տեսանյութը չեք տեղադրել, ապա նրանց արձագանքները նույնպես չպետք է տեղադրեիք։ Եթե Սերժ Սարգսյանն է ֆինանսավորում ձեր թերթը, և նրան քննադատող որևէ նյութ չի կարող տեղադրվել, ապա դա էլ հրապարակայնորեն ասեք։
Կարո՞ղ եք պարզաբանել, թե խնդիրն ինչո՞ւմ է։
☑️ Բաժանորդագրվե’ք
YouTube՝
👉🏻
https://clck.ru/3Pkakr
VK՝
👉🏻
https://clck.ru/3QGvcB
Telegram՝
👉🏻
@EDMARUKYAN
👉🏻
@EDMARUKYAN_RU

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով