Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը հունիսի 10-ին հայտնաբերվել էին աղբամանում:
ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմին։
ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմին։
«ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,-նշել է նա։
Սարգսյանի խոսքով՝ ցանկացած վարկած ստուգվում է։ Չեն բացառում նաև հնարավոր սադրանքի դրսևորումները։
«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,-ընդգծել է ՆԳՆ նախարարի մամուլի քարտուղարը։
Թողնել պատասխան