Այս գրառումն ուղղված է «Հայաստան» դաշինքին և «Ուժեղ Հայաստան» դաշինքին ու դրա ան…

Այս գրառումն ուղղված է «Հայաստան» դաշինքին և «Ուժեղ Հայաստան» դաշինքին ու դրա անդամներին, որոնք ամենատարբեր հայտարարություններն են անում ընտրությունների կեղծված լինելու մասին
Փորձենք «խնձորների» օրինակով բացատրել։ Ընկերներ ջան, եթե դուք ասում եք, որ կեղծված են, ապա դուք չեք կարողանալու բացատրել ձեր ընտրողին, թե ինչու՞ եք վերցնում մանդատներն ու գնում ԱԺ։ Հասկանու՞մ եք, որ խնդիր կա այստեղ։ Եթե կեղծված ընտրություններ են, ապա դուք ու՞ր եք գնում ԱԺ, այսինքն, կեղծված ընտրությունները լեգիտիմացնում եք ԱԺ գնալով։
Դուք պետք է հասկանաք, որ քաղաքական պատասխանատվություն եք կրում ձեր հայտարարությունների համար։ Եթե դուք ԱԺ գնալու մտադրություն ունեք, դուք այլ խոսույթ պետք է ընտրեք, որովհետև ընտրություններին ԿԵՂԾՎԱԾ գնահատական տալուց հետո դուք ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ բացատրել, թե ինչպե՞ս եք մանդատ վերցնում։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով