Նեթանյահուի նամակը` ԱլիևինՇատ բարձր եմ գնահատում ձեր ջանքերը, որոնք նպաստում են …

Նեթանյահուի նամակը` Ալիևին
Շատ բարձր եմ գնահատում ձեր ջանքերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, կարևոր դեր են խաղում խաղաղության առաջմղման գործում և մեզ մոտեցնում են մեր ընդհանուր նպատակների իրագործմանը, ինչպես նաև ձեր վճռական դիրքորոշումը ծայրահեղականության դեմ պայքարում։
Հատկապես շնորհակալ եմ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի նենգ հարձակումից հետո ձեր երկրի կողմից Իսրայելին ցուցաբերած անփոփոխ աջակցության, համերաշխության և  տարածաշրջանային սպառնալիքների դեմ  ձեր պայքարի համար։
Դա հաստատում է այն վստահությունն ու հարգանքը, որոնց վրա հիմնված է մեր կառավարությունների և ժողովուրդների միջև ճշմարիտ գործընկերությունը։
Անհամբերությամբ սպասում է մեր երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և տարբեր ուղղություններով համագործակցությանը, որը  ներառում է  արհեստական ​​բանականության, ավիացիայի, զբոսաշրջության և  ակադեմիական ոլորտները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով