Առուշ Առուշանյանին ուղղված հարցերին ի պատասխան՝ նրա երևի թե մտերիմ շրջապատի մարդ…

Առուշ Առուշանյանին ուղղված հարցերին ի պատասխան՝ նրա երևի թե մտերիմ շրջապատի մարդիկ հարցը տեղափոխում են էմոցիոնալ դաշտ, թե «այդ ինչպե՞ս եք համարձակվում հարց տալ Առուշ Առուշանյանին, սրիկաներ, դուք գիտե՞ք, թե նա ինչ լավ քաղաքապետ է ու որքան է սիրում Գորիսը»։
Գիտենք, ջանս, գիտենք, մենք չենք հարցնում՝ նա լավ քաղաքապե՞տ է, թե՞ վատ, նա սիրու՞մ է Գորիսը, թե՞ չի սիրում։ Մենք հարցնում ենք՝ Առուշ Առուշանյան ջան, կան տեղեկություններ, որ ՔՊ-ի համար եք աշխատել, ձայն հավաքել ու Գորիսի այն բնակավայրերում, որտեղ ՔՊ-ն քիչ ձայն է հավաքել, պատժում եք մարդկանց։
Այս տեղեկությունը ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։ Այսքան բան։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով