Ֆրանսիական Kissani Films ընկերության կողմից ներկայացվել են պնդումներ հայկական կ…

🎦 Ֆրանսիական Kissani Films ընկերության կողմից ներկայացվել են պնդումներ հայկական կինոժառանգության կազմում ընդգրկված մոտ 250 ֆիլմերի նկատմամբ բացառիկ իրավունքների առկայության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ նշելով, որ ֆրանսիական ընկերությունը հղում է անում դեռևս 1990-ականներին կնքված պայմանագրի։
📣 «Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա շուրջ առաջացած իրավական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես հետաձգել Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի Classics բաժնում նախատեսված հայկական ծրագիրը»,- նշված է հայտարարությունում։
📌 Հիմնադրամն ընդգծում է՝ կիրականացվի համապարփակ ուսումնասիրություն և կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ և հայկական կինոժառանգության պահպանության ու պետական շահի պաշտպանության սկզբունքներով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով