Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հայտարարել է, որ «Դոդին, Ռոբին ու կալուգացուն» պետք …

Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հայտարարել է, որ «Դոդին, Ռոբին ու կալուգացուն» պետք է սնանկացնի, որ նրանք «հացին կակա ասեն»:
Ի՞նչ է սա նշանակում: Շատ պարզ մի բան. այս մարդը տալու բան չունի Հայաստանին ու հայ ժողովրդին, նա չի խոսում մեր երկրի օրակարգերից, մեր երկրի արտաքին խնդիրներից, տնտեսական խնդիրներից, որոնք հրատապ լուծում են պահանջում:
Փաշինյանը, որն արդեն 9-րդ տարին է, ինչ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, այդպես էլ հեղափոխական ընդդիմադիրից չհասունացավ ու չդարձավ պետական գործիչ, նա ասելիք չունի ու նրա այս խոսույթը խոսում է իր քաղաքական մերկության մասին և բացառապես խղճահարություն է առաջացնում:
Մեզ պետք է իսկական առաջնորդ, որը մարդկանց կեղծ օրակարգերով շեղելու ու ժողովրդին տարբեր շերտերի բաժանելու փոխարեն` կզբաղվի ներքին համերաշխության հաստատմամբ, մեր երկրի խնդիրների լուծմամբ և զարգացմամբ:
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով