«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Զվարթնոց օդա…

🔶 «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը:
📌 Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է նրա որդին՝ Լևոն Քոչարյանը։
🗣 «Հերթական ապօրինությունն է այս իշխանությունների կողմից։ […] Նման բան անելու համար պետք է որևէ նոր մեղադրանք առաջադրվի, իսկ առավել ևս այս փուլում դրա համար պետք է լինի ԿԸՀ [թույլտվություն]»,- ասել է Քոչարյանը։
🔹 Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով