«Ուժեղ Հայաստանի» տարբեր ներկայացուցիչներ արդեն բացառել են փողոցային պայքարը, իս…

«Ուժեղ Հայաստանի» տարբեր ներկայացուցիչներ արդեն բացառել են փողոցային պայքարը, իսկ այն մարդկանց, որոնք նրանց կոչ են անում չվերցնել մանդատները, պիտակավորում են «սադրիչներ»:
Հաշվի առնելով հետընտրական գործընթացները` մի փոքր էլ կհամբերենք, բայց այս գլխից ասում եմ` հետո ուղղակի չմեղադրեք, չասեք, որ ընդդիմությանը «խփում» ենք: Իրենք են իրենց «խփել», իրենք են մսխել իշխանափոխության հնարավորությունը ու պատասխան են տալու:
Լիքը մարդ իրենց պատճառով նստած է, մեծամիտ հայտարարություններից հետո ձեռքները մանդատ է ընկել, սպանես` մանդատը գրկից բաց չեն թողնի, հիմա էլ դեռ իրենք են մուննաթ գալիս:
Մի քիչ էլ սպասենք ու հետո ամեն ինչ չափազանց դաժան է լինելու:
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով