ԿԸՀ-ն մեկնաբանել է 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո…

📣 ԿԸՀ-ն մեկնաբանել է 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու հարցը:
🔸 «Մասնակի վերաքվեարկության դեպքում մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․ նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։
🔸 Հետևաբար ԿԸՀ-ն վերաքվեարկություն նշանակելու հարցում պետք է հաշվի առնի նաև, թե արդյո՞ք վերաքվեարկության ժամանակ ապահովվելու է նույն ազատ և հավասար միջավայրը, ինչ հիմնական քվեարկության օրը։ Արդյո՞ք հայտնի արդյունքը չի ստեղծում տակտիկական քվեարկության ռիսկ։ Արդյո՞ք չեն խաթարվի արդեն օրինական քվեարկած ընտրողների իրավունքները։ Արդյո՞ք ապօրինի կամ կոռուպցիոն ազդեցության աղբյուրները չեզոքացված են։
🔸 Եթե այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար և արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։ Վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում չի նշանակում խախտումը անտեսել։ Դա նշանակում է չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը»,- ասվում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարության մեջ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով