Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, ողջունելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք…

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, ողջունելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը, հայտարարել են, որ պատրաստ են վերացնել իրանական կողմի նկատմամբ կիրառված պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

«Մենք պատրաստ ենք վերացնել համապատասխան պատժամիջոցները՝ ի պատասխան Իրանի կողմից իր միջուկային ծրագրի վերաբերյալ հստակ և ստուգելի քայլերի։ Մենք ակտիվորեն կաշխատենք ԱՄՆ-ի, Իրանի և տարածաշրջանային գործընկերների հետ՝ օգտվելու այս հնարավորությունից, պահպանելու առաջընթացի դինամիկան և հասնելու երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման»,- ասված է այս երկրների համատեղ հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան նշել են, որ «Իրանը երբեք չպետք է ձեռք բերի միջուկային զենք»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով