2026 թվականի հունվարից մինչ հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակար…

2026 թվականի հունվարից մինչ հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 46 սանտիմետրով։
2026 թվականի հունիսի 16-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա՝ նույն տարվա հունվարի կեսերին գրանցված 1900 մետր 23 սանտիմետր նիշի դիմաց։
Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարեսկզբից մինչ հունիսի 16-ը Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 113 միլիոն 991 հազար խմ ջուր։
Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։
Ոռոգման նպատակներով  Սևանա լճից Հրազդանի հունով ջրբացթողումներ առայժմ չեն իրականացվում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով