Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան և Հակակոռուպցիոն կոմիտե՝ Գագիկ…

🏢 Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան և Հակակոռուպցիոն կոմիտե՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության կողմից «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով։ Ըստ իրավապահների՝ կեղծ փաստաթղթերի և պարտավորությունների չկատարման հետևանքով պետությանը պատճառվել է 44,3 մլն դրամի վնաս, ուստի պահանջվում է առոչինչ ճանաչել ընկերության սեփականության իրավունքը։
🔍 Սա Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնեսների և գույքերի դեմ հարուցված հերթական գործն է, որը հաջորդում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի՝ անցողիկ շեմը չհաղթահարելուն և խորհրդարանից դուրս մնալուն։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտը» վերադարձվելու է պետությանը, ինչից հետո գործարանի մասնավորեցման փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել։
👉 ԱՎԵԼԻՆ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով