Պետք է արձանագրենք, որ 2026-ին այդ [հաստատված խաղաղության և Հայաստանի և Ադրբեջա…

‼️ Պետք է արձանագրենք, որ 2026-ին այդ [հաստատված խաղաղության և Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտի] փաստը լեգիտիմություն ստացավ և վերարձանագրվեց ՀՀ ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ, որովհետև 2026-ի ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը:
🗣 Այս մասին ԱԺ-ում 2025թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
💬 «Մեր մեծագույն քաղաքական խնդիրը և հանձնառությունն է, որ երբ այս ամբիոնից մարդիկ և պետական ինստիտուտներն ազդարարում են տնտեսական աճերի և զարգացման մասին, մարդիկ պետք է իրենց կյանքում կոնկրետության մեջ տեսնեն այդ աճերը: Սա է պատճառը, որ արձանագրելով, որ 2025-ի տնտեսական աճը կանխատեսվածից շուրջ 2 տոկոսով ավելի է եղել, նաև հաշվի առնելով 2021թ. մեր տված նախընտրական խոստումը, ես որոշում եմ կայացրել, որ անմիջապես որպես առաջին արձագանք պետք է ՀՀ-ում լինի թոշակների բարձրացումը»,- անդրադառնալով ընտրություններից առաջ թոշակների բարձրացմանը՝ նշեց Փաշինյանը: |1lurer.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով