Փարիզում անցկացվող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահա…

Փարիզում անցկացվող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն այցելել է ՀՀ միասնական տաղավար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ։ 
Լիազոր նախարար Ռուֆոն ծանոթացել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացրած արտադրանքին, ինչպես նաև ՀՀ արտադրական և գիտահետազոտական ներուժին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով