«Մաստեր Կլաս»-ից մինչև ընտրակաշառք. Ռոբերտ Քոչարյանին ու Ղազինյանին ի՞նչի համար …

«Մաստեր Կլաս»-ից մինչև ընտրակաշառք. Ռոբերտ Քոչարյանին ու Ղազինյանին ի՞նչի համար են մեղադրում
Այսօր՝ 2026թ. հունիսի 17-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննել և բավարարել է «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի երեք թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի, Դավիթ Ղազինյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Բացի Ռոբերտ Քոչարյանից, մյուս երկու թեկնածուների մասով դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նաև ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ, որը նույնպես բավարարվել է: ❗️Դատարանն արդեն Դավիթ Ղազինյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել:
📌 Փաստաբան Արամ Օրբելյանն էլ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ենթադրյալ արարքը վերաբերում է 2004թ. կատարված գործարքի մասին գործարքի, որը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռ. Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն։

«Խոսքը վերաբերում է «Մաստեր Կլաս» թենիսի տարածքին, մենք մանրամասները կներկայացնենք, բայց հողի օտարում չի եղել, վարձակալությամբ են հանձնել այդ հատվածը, այդ հատվածի վրա այլ անձ սկսել է կառուցել»

,-ասում է Օրբելյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով