Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Հրապարակվել են նաև ձայնագրություններ։
https://cdn4.telesco.pe/file/516b530d59.mp4?token=Vj4kJfwR4ICw6ZhOQhdkZ4WGmynvsEOk1NPanXZimZAyAv1kP7FzNCcDTi4dRi5k8DFBETI8BOlDXPGTZSLxU2dcxJJ9k5eJr0d3vPoprElnLtPPaz-leUT31PAiKpwhQ1LHIV7MJbh9oXSGk34pLRnZ-6NG7-jgibrHNEgLp9C09p68OJmyYBMJD_5hor7PcoLBJXOdkgFt7c9yjA7zi234rnaLzSWwx-kiV9ngSMk0kRpkhOsHNsXl64hQjUW6uD2gtmHK-LRgLpzoaAkllWaYfF_6v4KLXD5FPkfsedtF5FHUD7lCywK588FQgBtZlgk-DDraC0wcaQalYtRktw
Թողնել պատասխան