Հայաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային բարձր մակարդակի։ Այս մասին …

Հայաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային բարձր մակարդակի։
Այս մասին Ազգային ժողովում ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
«Մենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք այս տարի։ Արդեն մոտավորապես 5․7 միլիարդից ավելի է»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը։
Նրա խոսքով՝ միայն այս տարվա ընթացքում Կենտրոնական բանկը գնել է շուրջ 1․1 միլիարդ դոլարի արտարժույթ։
«Միայն այս տարի մոտավորապես արդեն 1․1 միլիարդ դոլարի արտարժութային պահուստ ենք գնել»,-նշեց Նուրբեկյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով