ՄԻԵԴ-ը 2016 թվականին հայ զինծառայողին սպանելու և խոշտանգելու, ընտանիքի անդամներ…

⚖️ ՄԻԵԴ-ը 2016 թվականին հայ զինծառայողին սպանելու և խոշտանգելու, ընտանիքի անդամներին տառապանք պատճառելու գործով Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել:
◾️ ՄԻԵԴ-ի վճռով՝ Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում հայ զինծառայողի ընտանիքին պետք է վճարի 90,000 եվրո՝ իրավունքների խախտման համար և 14.210 եվրո՝ դատական ծախսերի համար:
◾️ Դիմումատուները նշել են, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի հրադադարի կնքումից հետո հայկական կողմին փոխանցված մարմիններից մի քանիսը եղել են խոշտանգված՝ հակառակորդի զինված ուժերի կողմից: Բացակայել են գլուխները, ձեռքերը, ականջի բլթակները կամ մարմնի այլ մասերը:
◾️ Սպանված զինծառայողների ընտանիքի անդամները պնդել են, որ ադրբեջանցի զինվորները կտրել են Հ. Թ-ի ձեռքերն ու գլուխը: |hetq.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով