Ինչպես Սամվել Կարապետյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժին ընտրած քաղաքացիներն այսօր բաժանվել են 2 խմբի. մի մասը ճիշտ է գտնում, որ նրանք վերցնեն մանդատները, մյուս մասը դա համարում է սխալ, 2 խումբն էլ իր հիմնավորումները բերում է:
Ընդդիմադիր ուժերի առաջնորդները պետք է կարողանան բացատրել ու հիմնավորել մանդատ վերցնել — չվերցնելու իրենց որոշումը, որովհետև նրանք պատասխանատվություն են կրելու այդ որոշման համար:
Սամվել Կարապետյանը, եթե ցանկանում է մնալ քաղաքական դերակատար, պետք է շատ զգույշ լինի իր հայտարարություններում, որովհետև, գուցե, չցանկանալով կամ չգիտակցելով, բայց նա «իշխանության աջակից» է կոչում հենց իրեն ձայն տված բազմաթիվ քաղաքացիների, որոնք արդարացի պահանջ են ներկայացնում իրեն:
@armgeopolitic
Սամվել Կարապետյանն այսօր հայտարարել է, որ «մանդատները չվերցնելու» նարատիվը զարգացնում են իշխանություններն ու իշխանության աջակից ուժերը: Սամվել Կարապետյանին, գուցե, իր շրջապատի մարդիկ են համոզել, որ դա այդպես է, բայց նման հայտարարությամբ նա վիրավորում և անարգում…
Թողնել պատասխան