Երբ գյուղի կյանքը տեղավորվում է մեկ հասցեում. Սալվարդ Անձրևից հետո Սալվարդի փողոցներում ցեխը դեռ չէր չորացել։ Սալվարդ հասանք կեսօրից հետո, գյուղ տանող ճանապարհին մարդ հազվադեպ էր երևում։ Ընդարձակ մարգագետիններում արածող ձիեր, հեռվում՝ մշուշի մեջ կորած սարեր ու բազմաթիվ փակ դարպասներ։ Գյուղի կենտրոնում գտնվող երկհարկանի շենքն առաջին հայացքից ուշադրություն չի գրավում, բայց դպրոցը, վարչական ղեկավարի աշխատասենյակը, մշակույթի տունը և մանկապարտեզը հենց այդ շենքում են։ Վարչական ղեկավարի գրասենյակից դպրոց գնալու համար պետք է պարզապես կողքի դուռը բացել, մանկապարտեզ հասնելու համար՝ մի հարկ ներքև իջնել։ Փոքր գյուղի ամբողջ հանրային կյանքը մի հասցեում է տեղավորվել։
📌 Միացե՛ք մեր Patreon-ին Patreon — https://patreon.com/HETQ 📌 Միացե՛ք մեր Boosty-ին Boosty — https://boosty.to/hetqtv/ 📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv Երբ գյուղի կյանքը տեղավորվում է մեկ հասցեում.…
Թողնել պատասխան