ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ մասնավո…

💵🇦🇲🇪🇺 ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։
📣 Այս ֆինանսական աջակցությունը նախագահ Ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։
🗣 Անցյալ ամիս կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ԵՄ-ն և Հայաստանը կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խորացնելով գործարար կապերը և ընդլայնելով հայկական արտադրողների համար շուկաների մատչելիությունը:
[ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչություն] |1lurer.am|
🇦🇲🇪🇺 Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին. մենք աջակցության փաթեթ ենք պատրաստում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն 🇷🇺 «Ես Նիկոլ Փաշինյանի հետ խոսեցի Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս կիրառված սահմանափակումների մասին։ 🗣 Սա տնտեսական հարկադրանք է և անընդունելի»…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով