❗️Երևանի քաղաքապետարանից «Հետք» լրատվամիջոցին տրամադրել են փաստաթուղթ, որը սահմանում է քաղաքում օդի աղտոտման հինգ հիմնական աղբյուր՝ շինարարություն, տրանսպորտ, հանքեր/բետոնհանգույցներ, ջեռուցում և աղբավայր։
📌 Քառամյա ծրագիրը բաժանված է փուլերի, որտեղ առաջին տարում նախատեսվում են հիմնականում ուսումնասիրություններ, վերահսկողության խստացում ու չափորոշիչների սահմանում, հաջորդ տարիներին՝ ավելի կոնկրետ գործողություններ։
🔸 Սկզբնական փուլում նախատեսվում է զարգացնել օդի որակի մոնիթորինգային համակարգը։ Այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը, որը երկու ավտոմատ դիտակայան է ձեռք բերել, որոնք մայրաքաղաքում պիտի տեղադրվեն այս տարվա առաջին եռամսյակում։ Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ ցանցը կհամալրվի ևս 3 դիտակայանով։
📌 Խիստ չափորոշիչներ պիտի սահմանվեն շինարարության և տրանսպորտային միջոցների արտանետումների նկատմամբ։ Ծրագրի առանցքային կետերից է քաղաքի կենտրոնական հատվածներում տրանսպորտային միջոցների մուտքի սահմանափակումը, որը նախատեսվում է իրականացնել բոլոր չորս տարիների ընթացքում։
🔗 Կարդալ ավելին

Leave a Reply