Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնն արդեն 9-րդ անգամ
համախմբում է կինոսերներին, ոլորտի մասնագետներին, բոլոր շահագրգիռ կողմերին։ Այս տարի այն անցկացվելու է հունիսի 25-29-ը։ Ավանդույթի համաձայն՝ այն Երևանից բացի, ընդգրկում է նաև հանրապետության քաղաքներից որևէ մեկը՝ նպատակ ունենալով մարզերում մշակութային կյանքը ևս ակտիվացնել։ Այս անգամ ծրագրում ընդգրկվել է Գյումրին։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը նշեց, որ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 19։00-ին՝ Կինոյի տան մեծ դահլիճում։ Փառատոնի բացման ֆիլմն է «Մշուշը վերացել է»՝ ներկայացված Իրանից, ռեժիսոր Սեյեդ Ալի Ղասեմի:
«Երևանի Կինոյի տանը հունիսի 26-ին, 27-ին կշարունակվի փառատոնային ծրագիրը։ Փառատոնի միջոցառումները հունիսի 28-ին և 29-ին կշարունակվեն Գյումրիում, Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Պետք է նշեմ՝ փառատոնը դեպի մարզեր ուղղորդելը կարևոր նշանակություն ունի ոչ միայն մշակութային կյանքն ակտիվացնելու տեսանկյունից։ Դրանից բացի, մեր մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալ հայաստանյան կինոլոկացիաներին։ Հանդիսատեսն էլ հնարավորություն է ունենալու դիտել միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը»,-ասաց Գուժ Թադևոսյանը։
Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնն արդեն 9-րդ անգամ համախմբում է կինոսերներին, ոլորտի մասնագետներին, բոլոր շահագրգիռ կողմերին։ Այս տարի այն…
Թողնել պատասխան