Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հանդիպմանը չի մասնակցել պատվիրակությա…

🇦🇲🇹🇷 Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հանդիպմանը չի մասնակցել պատվիրակության ընդդիմադիր անդամ Լիլիթ Գալստյանը: «Ազատություն» ռադիոկայանին պատգամավորը հայտնել է, որ ինքն է հրաժարվել մասնակցությունից:
🗣 «Չեմ կարող ասել, թե հանդիպման նախաձեռնությունն ումն է։ Ինձ տեղեկացրել են հանդիպման մասին և ես մերժել եմ։ Իմ տեսակետներն ընդհանրապես ագրեսոր, ցեղասպան երկու երկրների մասին՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի մասին, ես հայտնել եմ իմ պաշտոնական ելույթում՝ թե՛ երեկ, թե՛ այսօր և թե՛ առհասարակ՝ օգտագործելով ԵԱՀԿ բոլոր հնարավոր հարթակները», – ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *