Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի համոզմամբ՝ Հայաստանում այս…

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի համոզմամբ՝ Հայաստանում այս տարի անցկացված միջազգային լայն հնչեղություն ունեցող միջոցառումները, ինչպես նաև աշխարհահռչակ դեմքերի այցերը դրական ազդեցություն կունենան հաջորդող տարիների զբոսաշրջային ցուցանիշների վրա։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մեխակ Ապրեսյանը նախ զգալի աճ համարեց տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, որը պաշտոնական տվյալներով կազմել է 453.138՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 18,2 տոկոսով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով