🇦🇲 Հայաստանը պետք է պատասխանի Ռուսաստանի աճող առևտրային սահմանափակումներին՝ դիվերսիֆիկացնելով արտահանման շուկաները և ավելի հստակ ներկայանալով Եվրոպական միությանը։
Այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասել է բելգիացի տնտեսագետ Բրյունո Կոլմանը։
«Երբ կախված եք առևտրային գործընկերոջից, որը չափազանց գերիշխող է և ոչ միշտ համահունչ ձեզ հետ, դուք պետք է դիվերսիֆիկացնեք ձեր շուկաները»,- նշել է նա։
Կոլմանի խոսքով՝ Հայաստանը պետք է իրականացնի նաև «քաղաքական մարքեթինգ»՝ դառնալով ավելի հասկանալի և ընթեռնելի արևմտյան աշխարհի ու ԵՄ-ի համար։
👉 Հոդվածը
Դիվերսիֆիկացնել շուկաները, իրականացնել քաղաքական մարքեթինգ․ բելգիացի տնտեսագետի խորհուրդը Հայաստանին
Հայաստանը պետք է Ռուսաստանի աճող առևտրային սահմանափակումներին պատասխանի՝ ընդլայնելով իր արտահանման շուկաները և իրեն ավելի հստակ ներկայացնի Եվրոպական միությանը։ Այս մասին…
Թողնել պատասխան