Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի առանձնատունը չի բռնագանձվի․ դատ…

🏠 Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի առանձնատունը չի բռնագանձվի․ դատախազությունն ու Զաքարյանը հաշտություն են կնքել։
⚖️ Դատավարության սկզբնական փուլում հայտնի էր դարձել, որ Զաքարյանին և կնոջը ավելի քան 750 մլն դրամի պահանջ էր ներկայացվել։ Զաքարյանի որդուց՝ Վարդան Զաքարյանից և վերջինիս կնոջից դատախազությունը պահանջել էր պետությանը վերադարձնել Երևանի կենտրոնում՝ Սայաթ–Նովայի պողոտայում գտնվող գույքը։ Բացի այդ՝ Զաքարյանի որդուն ներկայացվել էր Երևանի Բագրևանդ թաղամասում գտնվող առանձնատունը պետությանը վերադարձնելու պահանջ։ Այսինքն՝ այդ տունը համարվել է ապօրինի ծագում ունեցող։
📌 Խոսքն այն առանձնատան մասին է, որի կառուցման համար ծախսված գումարների ծագումը քաղաքական բանավեճերի առիթ է եղել նախկին իշխանությունների ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, իսկ Իշխան Զաքարյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահը։ |hetq.am|
📌 ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով