Ավինյա՞ն, իսկ դու էս` ձեռքը գիպս դրած հրաՉքին ճանաչու՞մ ես, նույն ինքը` ձեր «Թաղ…

Ավինյա՞ն, իսկ դու էս` ձեռքը գիպս դրած հրաՉքին ճանաչու՞մ ես, նույն ինքը` ձեր «Թաղման բյուրոյի» պետ Հրաչյա Նազարյանին, նույն ինքը` Սեյրան Օհանյանի և Վալերիյ Օսիպյանի նախկին աշխատակցին կամ ոչ միայն աշխատակցին, ու ամենակարևորը` գեներալ Վարյանի փեսային, էն Վարյանի, որին իշխանության գալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը գործից հանեց, իսկ այ դու փեսային բերեցիր ու յուղոտ պաշտոնի նշանակեցիր ու էսպես շարունակ:
Իսկ դու` որպես իրեն պաշտոնի նշանակած մարդ, տեղյա՞կ ես, թե էս հրաշքը` ձեռքը գիպիս մեջ, մարդ ծեծել ե՞րբ ու որտե՞ղ է սովորել, կարո՞ղ է հեղափոխությունից առաջ` Սարի թաղի դեպքերի ժամանակ, ցուցարարների վրա, թե՞ բուն հեղափոխության օրերին` Արեշի դեպքերի ժամանակ, ձեր սիրելի Վովայի Արշակի բանդայի կազմում ու էլի ցուցարարների վրա: Էդ էն դեպքն էր, որով ում պետք էր` դատեցիք, Արշակին ձեռք չտվեցիք, Հրաչին էլ, ինչպես տեսնում ենք, պաշտոնի նշանակեցիք: Ձեր սիրելին, ի դեպ, ոչ թե Վովան էր էս դեպքում, այլ, Արշակը))
Իսկ ճի՞շտ է, որ «Թաղման բյուրոյի», նույն ինքը` «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակվելուց հետո նոր Toyota Land Cruiser 300-ով է շրջում, ու եթե այդպես է, ապա կարո՞ղ է պարզեք` ի՞նչ միջոցներով է համեստ աշխատավարձով ապրող այս հրաՉքը սալոնի գներով մոտ 125 հազար դոլարանոց շքեղ ամենագնաց վարում: Էդ որ պարզեք, նաև պարզեք` էդ մեքենան ձեր շատ սիրելի Քոչարյանի որդուն պատկանող «Տոյոտա Երևան» ավտոսրահի՞ց են գնել, թե՞ դրսից են պատվիրել:
Եթե էս նշածներիցս ինչ-որ բան չկարողանաք ձեր ուժերով պարզել, ինձ ասեք` ես կօգնեմ 😉
Յուրայինը` յուրայինին. զավեշտալի իրավիճակ` քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ նաև յուրայիններն են իրար հարվածել ու գետնին տապալել: Մասնավորապես,…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով