«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, ըստ հետա…

🧀 «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, ըստ հետազոտության արդյունքների` արտադրվել է վտանգավոր սննդամթերք։ «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել սահմանված նորմերին: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:
🍽 Կասեցվել է նաև «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք: Փորձաքննության ներկայացված «Պանիր Մոցարելլա», «Պանիր Բուրատտա», «Պանիր Գաուդա» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր, «Յոգուրտ դեղձի», «Յոգուրտ ելակի» արտադրատեսակների նմուշները՝ խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել պահանջներին: Գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
[ՀՀ ՍԱՏՄ]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով