«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվել է։Այս մ…

«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվել է։
Այս մասին լրագրողներին հայտնել է Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին։ Կալանքի վայրը լինելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը։ Տեսակցությունները փակ են բոլորի համար՝ բացառությամբ պաշտպանների։ Որոշումը նոր ստացանք։ Կծանոթանանք և լրացուցիչ հանդես կգանք պարզաբանումներով կամ հայտարարություններով»,-ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ ներկայացված միջնորդությունն իր հիմնավորումներով  բավարար չէր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, բավարար չէր որևէ խափանման միջոց ընտրելու համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով