🇷🇴🇲🇩 Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է Մոլդովայի հետ միավորման մասին օրենքը։
🗳 Նախաձեռնությունն անցել է այսպես կոչված «լռելյայն ընդունման» ընթացակարգով. ըստ կանոնակարգի՝ այն նախագծերը, որոնք 45 օրվա ընթացքում չեն քննարկվում կամ չեն մերժվում լիագումար նիստում, ավտոմատ կերպով համարվում են հաստատված։ Այդուհանդերձ, ստորին պալատի որոշումը վերջնական չէ. այժմ օրինագիծն ուղարկվել է Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի քննարկմանը։
📣 Երկու երկրների միավորման գաղափարն աջակցություն է ստանում Քիշնևի ամենաբարձր մակարդակում։ 2026 թվականի հունվարին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ եթե հարցը դրվեր հանրաքվեի, ինքը կողմ կքվեարկեր Ռումինիայի հետ միավորմանը։ «Մոլդովայի պես փոքր երկրի համար գնալով ավելի է դժվարանում ժողովրդավարական, ինքնիշխան պետություն մնալը և Ռուսաստանին դիմակայելը»,- պարզաբանել էր նա իր դիրքորոշումը։ |news.am|

Թողնել պատասխան