Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկ…

Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված բարձրաստիճան ճեպազրույց՝ նվիրված 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին:
Փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջոցառմանը հանդես է եկել հիմնական ելույթով:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Կենսաբազմազանության COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Համաժողովի կազմակերպման գործընթացում առաջնորդվելու ներառականության, թափանցիկության և բաց երկխոսության սկզբունքներով:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է COP17-ի առանցքային նշանակությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում՝ մասնավորապես համատեղ առաջընթացի առաջին գլոբալ վերանայման համատեքստում: Նա նշել է, որ Համաժողովը հնարավորություն կտա գնահատելու ձեռքբերումները, առկա բացերն ու մարտահրավերները, ինչպես նաև նախանշելու լրացուցիչ ջանքերը՝ մինչև 2030թ. սահմանված գլոբալ թիրախներին հասնելու համար:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով