Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան միմյանց հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, 4300 մարդ վիրավորվել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ մայրաքաղաք Կարակասում և մոտակա Լա Գուայրա ծովափնյա քաղաքում շենքերի փլատակներում մնացած մարդիկ օգնության են կանչում։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վնասվել կամ փլուզվել է 250 շենք, որոնց մեծ մասը՝ Լա Գուայրայում։
Կարակասի մոտ գտնվող երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը փակ է մնում լուրջ վնասների պատճառով։
ԱՄՆ-ն խոստացել է 150 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Վենեսուելային։
ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը հայտնել է, որ ուղարկում է ռազմական նավեր և տրանսպորտային ինքնաթիռներ՝ օգնելու որոնողափրկարարական թիմերին և փրկարարական գործողություններին։
Ըստ Մեքսիկայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարության՝ երկիրը Վենեսուելա է ուղարկում 261 զինծառայողի, այդ թվում՝ բժիշկների և որոնողափրկարարական գործողությունների մասնագետների, 4,4 տոննա սարքավորումներ և գործիքներ, ինչպես նաև 2,7 տոննա բժշկական պարագաներ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նույնպես հայտնել է 48 տոննա հումանիտար օգնություն ուղարկելու մասին, որը Վենեսուելա կհասնի հունիսի 29-ին։
Օգնությունը ներառում է անվասայլակներ, վրաններ և առաջին բուժօգնության պարագաներ։
https://cdn4.telesco.pe/file/7f00d89ca8.mp4?token=HSw1l8UQK5qzKSAOprQictQjHpVdFCdp9XFED_CbrqJCMV7Z7jVo5wFjFJqt8rCgeC1YhOKlsVxT1P6TqZYfWKBBOVv4EqSejZX7GAteMyJkIW48VIN_hPNFz1jGVuk_Ab2ibsiNUQbCiPivqTWU0yHxMfyEs0oZ0n9guKw3Vn4c-vfPFrhffjVz9sRYCbFsTlKDdQt2_UNEJnrQzA-TDCAAH3dYcqDqugw-WY3SDZG7GQHJbcs2VX_24cmGbKXgxhmVi1U3FKaYl1P5d4gwyp8LfzwA5wiRCHw55dxjASmt-cpPMV7JUvRCF2OoOxVBmKc5ZI8YUcIl4wyqWszSoQ
Թողնել պատասխան