Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող …

⚖️🗳 Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությունը:
📣 Քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում Սեդա Սաֆարյանը: ՍԴ-ն ավելի վաղ որոշել էր, որ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
ՍԴ-ն քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը՝ «Ազատությանը» հայտնել են ՍԴ-ից: 👩‍⚖️ Այսպիսով, ընտրությունների արդյունքների վիճարկման՝ ուրբաթ օրը կայանալիք քննությանը կմասնակցի ՍԴ 9 դատավորից 7-ը, այդ թվում՝ Սաֆարյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով