❌ ՍԴ-ն մերժեց ԲՀԿ ներկայացուցչի միջնորդությունը․ ԲՀԿ-ն միջնորդել էր քննությունը շարունակել ՍԴ ամբողջ կազմով, այլ ոչ թե յոթ հոգով, այսինքն՝ Արտակ Զեյնալյանին ու Վլադիմիր Վարդանյանին թույլ տալ մասնակցել նիստին։
📣 «Սահմանադրական դատարանը ունի ինը դատավոր։ Ինը անդամի քանակի փոփոխությունը առաջացնում է մի իրավիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե Սահմանադրական դատարանի կողմից, այլ Սահմանադրական դատարանի կրճատված կազմի կողմից, ինչն առաջացնում է որոշակի խնդիր՝ որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված»,- ասել էր ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
📌 «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանն էլ միջնորդել էր՝ կասկածի տակ դնելով դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրական վեճի քննությանը՝ հիմնավորելով դա նրա նախկին քաղաքական կապերով և փաստաբանական գործունեությամբ։ Միջնորդությանը միացավ նաև «Հայաստան» դաշինքը։ Դատավորներից որևէ մեկը Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը չբարձրացրեց, հետևաբար, նա կմասնակցի նիստին։
⚖️🗳 Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությունը: 📣 Քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում Սեդա Սաֆարյանը: ՍԴ-ն ավելի վաղ որոշել էր, որ դատավորներ Արտակ Զեյնալյանն…
Թողնել պատասխան