Ծանր սրտով ենք անհնարինություն հայտնել մեր գործընկերներին. ՍԴ նախագահ«Պարոն Օրբե…

Ծանր սրտով ենք անհնարինություն հայտնել մեր գործընկերներին. ՍԴ նախագահ

«Պարոն Օրբելյան, ձեզ թող չթվա, թե մենք էդպես թեթև սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից, մենք էլ շատ ծանր սրտով ենք անհնարինություն հայտնել մեր գործընկերներին, բայց կշեռքի վրա դրված էր հետևյալ հարցը. կամ մենք քննում ենք ոչ լիարժեք կազմով, դրանից բխող բոլոր դժվարություններով, պատասխանատվությամբ, որ կրելու են արդեն 7 դատավորներ, այլ ոչ թե 9-ը, իսկ մյուս կողմից՝ դատարանի լեգիտիմության հետ կապված մտահոգություններն էին: Մենք նախապատվությունը տվել ենք առաջինին, որոշել ենք, որ այս գործը պետք է այլևս քննվի 7 հոգանոց կազմով»,-

հայտարարեց Արման Դիլանյանը, հավելելով, թե տվյալ գործը քննելու համար 5 դատավորի մասնակցությունն էլ բավարար էր.

«այդքան դատավորի ներկայությունն արդեն բավարար է, որպեսզի ասենք՝ դատարան կա»:

Կարճ ընդմիջումից հետո ՍԴ-ն շարունակեց նիստը 7 հոգանոց կազմով՝ մերժելով ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանի միջնորդությունը՝ ամբողջական՝ 9 հոգանոց կազմով քննությունը շարունակելը:👇 ՈՒՂԻՂ միացում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով