Մանդատների հետ կապված վերջնական որոշում մեր կուսակցությունը չունի, մեր հայրենակ…

📣 Մանդատների հետ կապված վերջնական որոշում մեր կուսակցությունը չունի, մեր հայրենակիցները թող վստահ լինեն, որ այդ մանդատները ոչ մի բան՝ բացի բռնաճնշումներից չեն տալիս, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
🗣 «Բոլորն ԱԱԾ մեկուսարանով անցնելու են, նոր այդ մանդատն ունենան, ոչ մի լավ բան չի տալիս, աշխատավարձ, բան, մենք դրա հետաքրքրությունը, կարիքը չունենք, հիմնական կարիքը էս մարդուն փոխելն է»,-ասել է նա։
📌 Կարապետյանը նշել է, որ պայքարի այս փուլում՝ Սամվել Կարապետյանի կոնսոլիդացիայի կոչից հետո, նախատեսվում է հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ։ |tert.am|
⚖️ Սահմանադրական դատարանում շարունակվում է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությունը: 🔸 Զուգահեռ՝ ընդդիմադիր ուժերն ակցիա են անում ՍԴ դիմաց:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով