Մունդիալ-2026 Ֆրանսիան I խմբի վերջին տուրում 4:1 հաշվով հաղթեց Նորվեգիային։ Ու…

⚽️🌍 Մունդիալ-2026
🇫🇷 Ֆրանսիան I խմբի վերջին տուրում 4:1 հաշվով հաղթեց 🇳🇴 Նորվեգիային։ Ուսման Դեմբելեն 1954 թվականից ի վեր աշխարհի առաջնությունների պատմության ամենաարագ հեթ-տրիկներից մեկը ձևակերպեց՝ գոլեր խփելով 7-րդ, 20-րդ և 32-րդ րոպեներին։ Ֆրանսիայի չորրորդ գոլը խփեց Դեզիրե Դուեն, իսկ Նորվեգիայի միակ գոլի հեղինակը Տելո Ասգարդն էր։
🇸🇳 Սենեգալը խմբային փուլի ամենագոլառատ հանդիպումներից մեկում 5:0 հաշվով ջախջախեց 🇮🇶 Իրաքին։ Գոլերով աչքի ընկան Հաբիբ Դիարան, Իսմայիլ Սարը, Պապե Գույեն (դուբլ) և Իլիման Նդիայեն։
🇨🇻 Կաբո Վերդեն 🇸🇦 Սաուդյան Արաբիայի հետ խաղաց 0:0 և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ՝ խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը։
🇪🇸 Իսպանիան H խմբի վերջին տուրում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց 🇺🇾 Ուրուգվային։ Հաղթական գոլը խփեց Ալեքս Բաենան։ Եվրոպայի գործող չեմպիոնը խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ վաստակելով 7 միավոր։
🇮🇷 Իրանը աշխարհի առաջնությունում գրանցեց իր երրորդ անընդմեջ ոչ-ոքին՝ 🇪🇬 Եգիպտոսի հետ խաղալով 1:1։ Իրանցիներից գոլի հեղինակ դարձավ Ռամին Ռեզաեյանը, իսկ եգիպտացիներից՝ Մահմուդ Սաբերը։ Խմբային փուլի ավարտին Եգիպտոսը երկրորդն է, Իրանը՝ երրորդը։
🇧🇪 Բելգիան 5:1 հաշվով հաղթեց 🇳🇿 Նոր Զելանդիային և առաջին տեղով ավարտեց G խմբի պայքարը։ Դուբլ ձևակերպեց Լեանդրո Տրոսարդը, մեկական գոլ խփեցին Քևին դե Բրույնեն, Ռոմելու Լուկակուն և Ալեքսիս Սալեմակերսը։ Նոր Զելանդիայի միակ գոլը խփեց Էլայջա Զաստը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով