🏠 18 տարի սպասում է իր բնակարանին․ Կոնդի բնակչուհու փոխհատուցման չլուծված պատմությունը Նարինե Հովհաննիսյանը արդեն 18 տարի է՝ սպասում է իր բնակարանի դիմաց խոստացված փոխհատուցմանը։ Երևանի կենտրոնում՝ Կոնդ թաղամասում գտնվող Ռուսթավելի փողոցի նրա 37 քմ մակերեսով բնակարանը 2008 թվականին ճանաչվել է գերակա հանրային շահ և օտարվել։ Շենքը, որից որպես փոխհատուցում բնակարան պետք է տրվեր Ն. Հովհաննիսյանին, կառուցվել է 2018 թ.-ին։ Սակայն մինչ օրս Կոնդ թաղամասի բազմաբնակարան շենքի 6-րդ հարկի բնակարանի դիմաց համարժեք փոխհատուցում չի ստացել։
Կառավարության 2007 թ. մարտի 1-ի որոշմամբ՝ Կոնդ թաղամասում գտնվող բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված գույքերի ձեռքբերող է ճանաչվել «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն: Կառավարության որոշման հիման վրա ընկերությունը 37 քմ մակերեսով բնակարանի սեփականատերերի հետ 2008 թ. դեկտեմբերի 4-ին կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման պայմանագիր։ Ընկերությունը պարտավորվել է օտարված գույքի դիմաց պայմանագրի գնի 59 մլն 748 հազ. դրամի փոխարեն նույն թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքում սեփականատերերին, որպես սեփականություն տրամադրել բնակարան:
🔗Մանրամասները`
ԱՅՍՏԵՂ
18 տարի սպասում է իր բնակարանին․ Կոնդի բնակչուհու փոխհատուցման չլուծված պատմությունը
Շենքը, որից որպես փոխհատուցում բնակարան պետք է տրվեր Ն. Հովհաննիսյանին, կառուցվել է 2018 թ.-ին։ Սակայն մինչ օրս Կոնդ թաղամասի…
Թողնել պատասխան