Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդանի կիրճին տալ հատուկ պահպանվող համայնքա…

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդանի կիրճին տալ հատուկ պահպանվող համայնքային տարածքի կարգավիճակ։
Համապատասխան որոշման նախագիծն արդեն մշակվել է և առաջիկայում կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց  աշխատակազմի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։

«Բնապահպանության վարչության կողմից արդեն մշակվել է ավագանու որոշման նախագիծը, որը կներկայացվի առաջիկա նիստում։ Այս գործողության իրականացմամբ՝ օրենքի փոփոխությունների փաթեթի ընդունումից հետո Երևանը կդառնա առաջին համայնքը, որը կսահմանի բնության հատուկ պահպանվող համայնքային տարածք։ Սա նաև կարևոր հանձնառություն է Հայաստանում անցկացվելիք COP17-ի շրջանակում»,-նշեց Հայկազյանը։

Նրա խոսքով՝ ինչպես բոլոր հատուկ պահպանվող տարածքները, այնպես էլ Հրազդանի կիրճը պետք է ունենա կառավարման պլան։

«Այդ նպատակով Ասիական զարգացման բանկի կողմից արդեն հայտարարվել է համապատասխան մրցույթ»,- ասաց  նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով