Դատավոր Սեդա Սաֆարյանը ՍԴ նիստում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին հարցրեց․…

👩‍⚖️ Դատավոր Սեդա Սաֆարյանը ՍԴ նիստում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին հարցրեց․ «Խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից առաջ, նաև շատ ավելի առաջ, ՌԴ նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այս երեք ուժերին և չէին էլ թաքցնում դա, ի՞նչ ազդեցություն կարող էին ունենալ ընտրությունների արդյունքների վրա՝ ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա, և ինչո՞ւ այս գործոնը դուրս է մնացել ձեր դիմումի փաստարկներից»։
📣 ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը պատասխանելով հորդորեց դադարեցնել երեք ուժերի նույնացման գործընթացը․ «Դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի՝ երրորդ անձի քաղաքական պնդումների դաշտի լույսի ներքո։ Հակառակ դեպքում, ես խնդրելու եմ քննարկել տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը այս նոր փաստերի լույսի ներքո»։
🗣 «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը իր հերթին անդրադարձավ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հայտարարություններին՝ պնդելով, որ դրանք ևս կարող էին դիտարկվել որպես արտաքին քաղաքական աջակցություն։
📌 «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց դիմումում նման ձևակերպում չկա և անհասկանալի է համարել քաղաքական ուժերի նույնացումը։
💬 ԿԸՀ նախագահը «չգիտի»՝ ԲՀԿ-ն կհաղթահարե՞ր 4%-ի շեմը, եթե երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր չճանաչվեին: 🗣 «Ես չգիտեմ, որովհետև ես այդ երեք տեղամասերում պիտի ունենայի վավեր քվեարկության արդյունքներ: Խնդիրն այս է. երբ չունենք վավեր քվեարկության…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով