🇦🇲 ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
ՔՊ վարչության իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ նիստի ընթացքում, երբ ամփոփվել են քվեարկության արդյունքները, և պարզ է դարձել, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն, իսկ առավել մեծ աջակցություն է վայելել Ռուբեն Ռուբինյանը, սրահում իրավիճակը բավականին լարվել է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը, այժմ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, տեղեկանալով քվեարկության արդյունքների մասին, անմիջապես և ցուցադրաբար դուրս է եկել նիստերի դահլիճից՝ չթաքցնելով իր դժգոհությունը։ Դրանից անմիջապես հետո, ըստ մեր աղբյուրների, Ալեն Սիմոնյանն է դուրս եկել, դիմել իր թիկնազորի աշխատակիցներին՝ հարցնելով. «Նայեք՝ լրագրողներ չլինեն, դուրս գանք»։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ քայլը թիմում ընկալվել է որպես դժգոհության բացահայտ ցուցադրում Ռուբեն Ռուբինյանի օգտին կայացված որոշումից։ ՔՊ-ական մեր աղբյուրների խոսքով՝ այս պահվածքը կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել։
@armgeopolitic

Թողնել պատասխան