Սահմանադրական դատարանը մինչև հուլիսի 4-ը կհրապարակի ընթացիկ գործով որոշումը։ ՍԴ…

📅 Սահմանադրական դատարանը մինչև հուլիսի 4-ը կհրապարակի ընթացիկ գործով որոշումը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հայտարարությամբ՝ հենց այդ վերջնաժամկետով է պայմանավորված դատարանի աշխատանքի ներկայիս խիտ ու լարված ռեժիմը։
🔒 Գործի քննության շրջանակում այսօր ուսումնասիրվելու են գաղտնի փաստաթղթեր, ինչի պատճառով դատավարության այդ հատվածն անցկացվելու է դռնփակ։ Նիստին ներկա են լինելու միայն դատավորներն ու դատավարության մասնակիցները։
⚖️ Անդրադառնալով դիմող կողմի պնդումներին, թե դատավոր Սեդա Սաֆարյանի հարցադրումից հետո ՍԴ-ից քաղաքական հայտարարություններ են հնչել, Դիլանյանը հիշեցրել է, որ դատավորն ի պաշտոնե գործի հանգամանքները պարզելու պարտականություն ու լիազորություն ունի, ինչն էլ ենթադրում է ավելի ակտիվ մասնակցություն պրոցեսին։
👉 ԱՎԵԼԻՆ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով