🇳🇱🇲🇦 Նիդերլանդների հավաքականը լքեց պայքարը, իսկ Մարոկկոն գնում է 1/8 եզրափակիչ
Մարոկկոյի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս եկավ Աշխարհի 2026 թ․ առաջնության 1/8 եզրափակիչ: Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքի «Էստադիո Մոնտերեյ» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո մարոկկացիները հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 3:2 հաշվով առավելության հասան Նիդերլանդների ընտրանու նկատմամբ:
🇧🇷🇯🇵 Բրազիլիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Ճապոնիայի նկատմամբ ու դուրս եկավ ⅛ եզրափակիչ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Բրազիլիայի հավաքականը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում 2:1 հաշվով հաղթեց Ճապոնիայի հավաքականին և դուրս եկավ ⅛ եզրափակիչ։
Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը հաջորդ փուլում կհանդիպի Կոտ դ’Իվուար — Նորվեգիա հանդիպման հաղթողին։ Այս թիմերի հանդիպումը տեղին կունենա հունիսի 30-ին՝ ժամը 21:00-ին։
🇵🇾🇩🇪 Պարագվայի հավաքականը դուրս թողեց Գերմանիային Աշխարհի առաջնությունից
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակչում Պարագվայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4-3 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի ընտրանուն ու աշխարհի քառակի չեմպիոնին պայքարից դուրս թողեց։
Աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը լքում է Աշխարհի առաջնությունը, իսկ Պարագվայը հաջորդ փուլում կհանդիպի Ֆրանսիա — Շվեդիա զույգի հաղթողին:

Թողնել պատասխան