ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով՝ Հայաստան է ժամանել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության «Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» ծրագրի «Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնության գնահատող խումբը։
«Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսաի գլխավորությամբ՝ փորձագետների խումբն առաջիկա տասն օրերի ընթացքում կիրականացնի մեր երկրում գործող անասնաբուժական ծառայությունների և ՍԱՏՄ-ի ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր կարողությունների գնահատման աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հյուրընկալելով գնահատող խմբին՝ Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդգծել է նախաձեռնության բացառիկ կարևորությունը Հայաստանի անասնաբուժական համակարգի արդիականացման ու միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում:

Թողնել պատասխան