Հունիսին Սևանի մակարդակի բարձրացումը դարձել է դիտարկումների պատմության երկրորդ …

🌊 Հունիսին Սևանի մակարդակի բարձրացումը դարձել է դիտարկումների պատմության երկրորդ ամենաբարձրը, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
🗣 «Հունիսյան ավելի մեծ բարձրացում արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության (1927-2026 թթ․) ամենաջրառատ տարին։
🔸 Նախորդ օրվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է ևս 1 սմ-ով, ինչի արդյունքում արդեն գերազանցվել է 1993 թվականի ցուցանիշը։ Սա ևս մեկ կարևոր վկայություն է, որ 2026 թվականը Սևանա լճի համար բարենպաստ տարի է»,- գրել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով