📌 ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հունիսի 29-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսման, կայունացման և խաղաղապահության ենթահանձնաժողովի պատվիրակությանը։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցերը՝ կարևորելով քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցության և միջխորհրդարանական կապերի խորացումը։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի իրականացմանը՝ շեշտադրելով գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրաշրջանառության ավելացման անհրաժեշտությունը։

Թողնել պատասխան