NYT-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն առաջ է մղում հետախուզական տվյալների միասնական բազայի գաղափարը։
Այսինքն, Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ստեղծեն տվյալների միասնական բազա օտարերկրյա լրտեսության բոլոր օբյեկտների վերաբերյալ, այդ թվում` լրտեսության մեջ կասկածվողների, հետախուզության աշխատակիցների, հաքերների, հանցավոր խմբավորումների և ԿՀՎ պոտենցիալ գործակալների։
Լրատվամիջոցի փոխանցամամբ,
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը կարծում է, որ այդպիսի ցուցակը կբարելավի կոորդինացումը և կկանխի գերատեսչությունների գործողությունների անհամաձայնեցվածությունը։
Մինչդեռ Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյաները դիմադրում են՝ պնդելով, որ կոնֆիդենցիալ տեղեկատվության կենտրոնացումը կարող է հանգեցնել գաղտնի օպերացիաների, հետաքննությունների բացահայտմանը կամ գաղտնազերծմանը և մեծացնել տվյալների արտահոսքի կամ ապօրինի օգտագործման ռիսկը։

Թողնել պատասխան