Վեցերորդ օրն է, ինչ ՍԴ-ն քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահա…

⚖️🗳 Վեցերորդ օրն է, ինչ ՍԴ-ն քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։ Այսօր կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։

ԿԸՀ նախագահը քիչ առաջ, անդրադառնալով ԲՀԿ փաստաբան Հովհաննես Խուդոյանի երեկվա դիտարկմանը, հերքեց, թե ընտրողների թվի տարբերություն կա։
💬 Երեկ Խուդոյանը հայտարարել էր, որ ստորագրված մատյանները ԿԸՀ-ի հրապարակած մասնակցության տվյալների հետ համադրելուց հետո սկզբում շուրջ 27 հազար ստորագրության տարբերություն են հայտնաբերել։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի պարզաբանումից հետո, ըստ որի՝ տարբերության մի մասը վերաբերում է գաղտնի ցուցակով քվեարկած զինծառայողներին և կալանավայրերում գտնվողներին, դեռ 4-5 հազար ընտրողի անհամապատասխանություն է մնացել։ Խուդոյանը չէր բացառել, որ դրա պատճառը կարող է լինել քվեաթերթիկների հնարավոր լցոնումը կամ ընտրական գործընթացի վերահսկման թերությունները։ |azatutyun.am|
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, «Հետք»

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով